«Լեգենդ թիվ 17» ֆիլմը «Ոսկե արծիվ» մրցանակի է արժանացել տարվա լավագույն ֆիլմ անվանակարգում

01:14 • 30.01.14

Ռեժիսոր Նիկոլայ Լեբեդևի «Լեգենդ թիվ 17» ֆիլմը, որը պատմում է հոկեյիստ Վալերի Խարլամովի մասին, արժանացել է «Ոսկե արծիվ» կինոմրցանակի՝ «Լավագույն ֆիլմ» գլխավոր անվանակարգում:


«Մոսֆիլմ» կինոստուդիայի տաղավարում տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ ռեժիսորին մրցանակը հանձնել է այս տարվա պատվավոր՝ հատուկ մրցանակի դափնեկիր Մարկ Զախարովը: Գլխավոր դերերը ֆիլմում խաղացել են Դանիլա Կոզլովսկին և Օլեգ Մենշիկովը: