Հունաստանում լույս է տեսել անունների տեղեկատու, որոնք օգտագործվել են 3400 տարվա ընթացքում

13:27 • 30.01.14

Հունաստանում լույս է տեսել 5.160 անուն պարունակող գիրք. դրանում ներառված անունները կիրառվել են 3400 տարվա ընթացքում։

 

«Հունական անուններ» պատմական տեղեկատուի հեղինակը փաստաբան և գրող Նիկոս Բուսուլենգասն է Սալոնիկ քաղաքից, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

Ինչպես նշել է գրքի հեղինակը շնորհանդեսի ընթացքում, ուսումնասիրելով մինչ մեր օրերը պահպանված քարե ցուցանակների, վանքերի պատերի հնագույն տեքստերը՝ նա համոզվել է, որ կան «հին հույների հսկայական քանակությամբ օրիգինալ անուններ»։

 

«Իսկ մինչ օրս պահպանվել և օգտագործվում է դրանց միայն մի փոքր մասը, ինչն էլ խթան է հանդիսացել տվյալ տեղեկատուն կազմելու համար»,- ասել է Բուսուլենգասը։