Նույնասեռականների մասին գիրքն ստեղծագործական աշխատանք է. Վահան Իշխանյանի պատասխանը Խաչիկ Ստամբոլցյանին
«Մենակության շտամպը» գիրքը ստեղծագործական աշխատանք է, իսկ Խաչիկ Ստամբոլցյանի հայտարարությունը թշնամական վերաբերմունք է գիտությանը և ստեղծագործական աշխատանքին, ուստիև՝ պատասխանի արժանացնելու բան չէ: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց գրող, հրապարակախոս Վահան Իշխանյանը՝ մեկնաբանելով հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանի՝ այսօր արած հայտարարությունը, թե այդ գիրքը, որը խմբագրել է Վահան Իշխանյանը, նույնասեռականություն է քարոզում: Վահան Իշխանյանը նաև հավելեց, որ Խաչիկ Ստամբոլցյանն այդ գիրքը գողացել է խանութից։
«Իսկ գրքի մասին իմ կարծիքին կարող եք ծանոթանալ իմ բլոգում»,-ասաց նա:
Նշենք, որ Վահան Իշխանյանը գրքի, ինչպես նաև՝ շնորհանդեսի մասին գրել է Tert.am-ի իր բլոգում:
«Ինչպես նրանց կյանքն է կիսագաղտնի, ընդհատակում, այնպես էլ նրանց մասին պատմող լուսանկարների ցուցահանդեսն էր ընդհատակում. մի օր վառվեց հանդիսատեսի հայացքում ու անհետացավ:
Նազիկ Արմենակյանի «Մենակության շտամպը» լուսանկարների ցուցահանդեսը, որը ներկայացնում է տրանսգենդերներին՝ կնոջ կյանքով տղամարդ ծնվածներին, երևանյան բնակարաններից մեկում մի օրվա կյանք ունեցավ»,-գրել է նա:










