Մադոննան Pussy Riot-ին կներկայացնի Նյու Յորքում

13:52 • 30.01.14

Ամերիկացի հայտնի երգչուհի Մադոննան ռուսաստանյան Pussy Riot պանկ խմբի երկու մասնակիցների կներկայացնի Նյու Յորքում կայանալիք ելույթին, երբ նրանք այցելեն ԱՄՆ:

 

«Ազատության» ռուսալեզու ծառայությունը հայտնում է, որ Նադեժդա Տոլոկոննիկովան և Մարիա Ալյոխինան փետրվարի 5-ին կմասնակցեն Amnesty International իրավապաշտպան կազմակերպության միջոցառմանը, որը նվիրված է Ռուսաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը:

 

Հայտնի է, որ Ռուսաստանում իր սկանդալային ելույթի ժամանակ Մադոննան սատարում էր հայտնել այն ժամանակ բանտարկված Pussy Riot-ի աղջիկներին:

 

Տաճարում պանկ-աղոթք կատարած աղջիկները մոտ 2 տարվա ազատազրկումից հետո համաներումով ազատ էին արձակվել անցած տարվա դեկտեմբերին: