Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին պատրաստվում են ֆիլմ նկարահանել Հարավաֆրիկյան Հանրապետությունում
Հոլիվուդյան հանրահայտ դերասաններ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին այս տարի կտեղափոխվեն Հարավաֆրիկյան Հանրապետություն՝ ֆիլմի նկարահանումների համար, որում հանդես կգա նաև Ջորջ Քլունին:
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ Beld պարբերականին հղումով, հոլիվուդյան զույգն արդեն տուն է վարձել Յոհանեսբուրգի հեղինակավոր թաղամասում՝ ամսական 7,6 հազար դոլարով, որն անսովոր բարձր գին է համարվում հարավային Աֆրիկայում:
Փիթն ու Ջոլին արդեն եղել են աֆրիկյան մայրցամաքի հարավում: 2006-ին զույգը գտնվել է Նամիբիայում, որտեղ էլ ծնվել է նրանց աղջիկը՝ Շիլան: Երկրի կառավարությունն անգամ առաջարկել է երեխային Նամիբիայի քաղաքացիություն շնորհել:










