Գերմանացի հետազոտողը հայտնել է, որ Շեքսպիրի երկու դիմանկար է հայտնաբերել

18:05 • 31.01.14

Գերմանացի հետազոտող, շեքսպիրագետ Հիլդեգարդ Համերշմիդթ Հումելի խոսքով՝ նա անգլիացի դրամատուրգ և պոետ Ուիլյամ Շեքսպիրի՝ նախկինում անհայտ երկու դիմանկար է հայտնաբերել, գրում է Deutsche Welle-ն։

 

Սենսացիոն հավակնություններ ունեցող հաղորդագրությունում նշվում է, որ տեղեկությունը դեռևս հիմնվում է միայն հետազոտողի խոսքերի վրա։

 

Երկու դիմանկարները, որոնցից մեկը պատկերում է Շեքսպիրին երիտասարդ տարիքում, մյուսը՝ ծերության, Մայնցի տաճարին կից թանգարանում կներկայացվեն փետրվարի 12-ին։

Հենց այդ ժամանակ էլ Հումելը մամուլի ասուլիսի հյուրերին կծանոթացնի իր հետազոտոթյան այլ մանրամասների հետ։
Մինչ փետրվարի 12-ը դիմանկարները չեն հրապարակվի։
 

Գերմանացի հետազոտողը հայտնել է, որ Շեքսպիրի երկու դիմանկար է հայտնաբերել