Ֆրանսիայի նախագահի ընկերուհին ներկայացվել է «Սեզար» մրցանակի

15:57 • 31.01.14

Այսօր հայտնի են դարձել ֆրանսիական հեղինակավոր «Սեզար» կինոմրցանակի թեկնածուների անունները, տեղեկացնում է Газета-ն։

 

Հետաքրքրական է, որ մրցանակի ներկայացվածների թվում կա նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ընկերուհին՝ դերասանուհի Ժյուլի Գայեն։ Վերջինս հավակնում է դառնալ 2-րդ պլանի լավագույն դերասանուհի։

 

«Սեզար» 39-րդ մրցանակաբաշխությունը կկայանա 2014թ. փետրվարի 28-ին։

 

Հիշեցնենք, որ Օլանդի ու Գայեի սկանդալային կապի մասին հրապարակում էր արել ֆրանսիական Closer ամսագիրը, ինչից որոշ ժամանակ անց նախագահը բաժանվել է իր քաղաքացիական կնոջից՝ Վալերի Տրիերվեյլերից։