Ուորհոլի վրձնին պատկանող Մաո Ցզեդունի կտավը գնահատել են մոտ 9 մլն դոլար (լուսանկարներ)
Sotheby’s աճուրդի տունը վաճառքի է հանել Չինաստանի նախկին առաջնորդ Մաո Ցզեդունի կտավներից մեկը, որի հեղինակն ամերիկացի նկարիչ Էնդի Ուորհոլն է, գրում է Корреспондент-ը։
Դիմանկարն արվել է 1972թ. ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի՝ Չինաստան կատարած այցից անմիջապես հետո։
Աճուրդի տան փորձագետները կտավը գնահատել են 5.5-7.5 մլն ֆունտ ստեռլինգ (9-12.5 մլն դոլար)։

Ժամանակակից արվեստի աճուրդը կանցկացվի փետրվարի 12-ին։ Բացի Ուորհոլի աշխատանքներից, վաճառքի կհանվեն ևս մի շարք թանկարժեք կտավներ։
Ամենաթանկը փորձագետները գնահատել են գերմանացի նկարիչ Գերհարդ Ռիխտերի «Պատ» կտավը։ Դրա դիմաց աճուրդի տունը նախատեսում է ստանալ առնվազն 25 մլն դոլար։

Կներկայացվի նաև բրիտանացի նկարիչ Լյուսեն Ֆրեյդի «Գլուխը կանաչ բազմոցի վրա» նկարը։ Այն գնահատվում է 4-6 մլն դոլար։

Առավել թանկարժեք նմուշների ցուցակում է նաև ամերիկացի նկարիչ Սայ Տվոմբլիի «Անանուն» աշխատանքը, որի համար նախատեսվում է ստանալ 8.5-12 մլն դոլար։











