Միխայիլ Բոյարսկին պատրաստվում է հեռանալ բեմից. ԶԼՄ–ներ

20:26 • 01.02.14

Միխայիլ Բոյարսկին այսօր հայտարարել է իր՝ բեմից հեռանալու մասին: Նա որոշել է վաստակած հանգստի գնալ, երբ սկսել է զբաղվել դերասանուհի դստեր՝ Ելիզավետա Բոյարսկու որդու՝ Անդրյուշայի դաստիարակությամբ: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Zvezdanutye.com-ին:


Բոյարսկու խոսքով՝ այժմ իր ողջ կյանքը պտտվում է իր թոռան շուրջը, և նրա դաստիարակության համար արժի թողնել կարիերան:


Դերասանի կինը՝ դերասանուհի Լարիսա Լուպինան, համակարծիք է ամուսնու հետ: Ընտանեկան զույգն իրենց թոռան հետ միասին հանգիստն անցկացրել է Մալդիվյան կղզիներում: