Լյուքսային բրենդների 10 ամենահետաքրքիր թանգարանները (լուսանկարներ)
Հայտնի դիզայներների և բրենդների հագուստները պարբերաբար ցուցադրվում են խոշորագույն թանգարաններում։ Սակայն որոշ նորաձևության տներ չեն բավարարվում ժամանակավոր ցուցադրություններով և ստեղծում են սեփական թանգարանները։ Որոշ հայտնի մոդելավորողների և բրենդների ժառանգությունն իսկապես կարելի է անվանել արվեստի գործեր։
Forbes.ru-ն ընտրել է նորաձևության նմուշներով ամենահետաքրքիր թանգարանները։
1. Swarowski բյուրաղապակե պալատ-թանգարան
Բացվել է 1995-ին Ավստրիայի Վատենս քաղաքում։ Մուտքը՝ 11 եվրո։

2. Թանգարան պալատում, Կրիստոբալ Բալենսիագիի թանգարանը
Բացվել է 2011-ին Իսպանիայի Գետարիայում։ Մուտքը՝ 10 եվրո։

3. Gucci նորաձևության տան թանգարանը դիզայների հայրենի քաղաքում
Բացվել է 2011-ին, Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի Սինյորիայի հրապարակում։ Մուտքը՝ 6 եվրո։

4. Տուն-թանգարան Hermes ընկերության խանութում
Բացվել է 1990-ին Փարիզի Ֆոբուր Սենտ Օնորե փողոցում։ Մուտքը՝ հրավերով կամ նախապես պայմանավորվածությամբ։

5. Սալվատորե Ֆերագամոյի թանգարանը
Բացվել է 1995-ին Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի Սուրբ Երրորդություն հրապարակում։ Մուտքը՝ 6 եվրո։

6. Կոկիչի Միկիմոտոյի կղզի-թանգարանը
Բացվել է 1958-ին Ճապոնիայի Իսե ծոցում։ Մուտքը՝ 1500 յեն (մոտ 14 դոլար)։

7. Քրիստիան Դիորի թանգարանը
Բացվել է 1997-ին, Ֆրանսիայի Գրանվիլում։ Մուտքը՝ 7 եվրո։

8. Վալենտինոյի 3D-թանգարանը
Բացվել է 2013թ.։

9. Թանգարան, որտեղ էքսկուրսիան անցկացնում է Բրեգեի ժառանգը
Բացվել է 2000-ին Փարիզի Վանդոմյան հրապարակում։ Մուտքը՝ անվճար։

10. Luxottica օպտիկայի թանգարանը
Բացվել է 1991-ին Իտալիայի Ագորդո քաղաքում։ Մուտքը՝ անվճար։











