Չէի կարող պատկերացնել, որ Մերիլ Սթրիփն այդքան բարոյազուրկ կարող է լինել. Ջուլյա Ռոբերթսը գործընկերուհու նոր դերի մասին

12:54 • 01.02.14

Հայտնի դերասաններ Մերիլ Սթրիփի, Ջուլյա Ռոբերթսի և Բենեդիկտ Քեմբերբեթչի մասնակցությամբ «Օգոստոս» ֆիլմը միավորում է հիանալի դերասանական կազմ և դրամատուրգ Թրեյսի Լեթսի հեգնական սցենարը, գրում է filmpro.ru-ն։

 

Ֆիլմում ընտանեկան ընթրիքը կարծես դանդաղ գործարկվող ռումբ լինի, յուրաքանչյուր անփույթ արտահայտություն անխուսափելիորեն կհանգեցնի սկանդալի։ Ընտանեկան առանձնատանն Օկլահոմայում հավաքվում են Ուեսթոնների 3 սերունդները։ Առիթը ոչ Սուրբ Ծնունդն է, ոչ ծննդյան օր, այլ տանտիրոջ խորհրդավոր անհետացումը։

 

«Ես պարզապես չհավատացի իմ ականջներին, երբ ինձ զանգահարեց իմ գործակալը ֆիլմում նկարահանվելու հարցով և ասաց, որ Մերիլ Սթրիփը կկատարի Վայլեթի դերը։ Եթե անկեղծ լինեմ, ես երբեք չէի կարող պատկերացնել, որ այդքան բարոյազուրկ կարող է լինել նա։ Իհարկե, նա կարող է ամեն ինչ, չէ՞ որ նա Մերիլ Սթրիփն է։ Սակայն հետևել այն ամենին, թե ինչպես է նա մարմնավորում այդ դաժան կնոջ բնավորության նույնիսկ ամենաչնչին դետալները, պարզապես անհվանական էր»,- պատմում է Ջուլյա Ռոբերթսը։

 

Իսկ անձամբ Մերիլ Սթրիփը վստահ է, որ ֆիլմի սյուժեն բացատրությունների կարիք չունի. «Մեզ բոլորիս էլ ծանոթ են նման ընտանեկան ընթրիքները։ Եվ մենք գիտենք, թե ինչպես են նման ճաշկերույթների ժամանակ բոլորը հանկարծ սկսում վիճել՝ որևէ թեմա քննարկելիս»։