Ռուս քանդակագործը զարմանալի քանդակներ է ստեղծում ծառերից (լուսանկարներ)
Ռուս քանդակագործ Սերգեյ Բոբկովը սքանչելի քանդակներ է ստանում ծառերից։ Նրա ստեղծագործությունների լուսանկարները ներկայացրել է bigpicture.ru կայքը։
Մի քանի տարիների ընթացքում Սերգեյը ստեղծել է անհավանական իրական քանդակներ՝ փայտի տաշեղներից։ Դրանք այնքան տպավորիչ և բնական են, որ դժվար է հավատալ, թե ստեղծվել են ծառից։
Ինքը՝ Սերգեյը, իր արվեստի մասին այսպես է ասում. «Ինձ հետաքրքիր չէ անել այն, ինչ բոլորն են կարողանում։ Իսկ ստեղծել անսովոր մի բան, դա այլ հարց է, դա ոգևորիչ է»։

























