Դերասանուհի Սիենա Միլերը հաստատել է, որ News of the World-ը գաղտնալսել է իրեն
Բրիտանացի դերասանուհի Սիենա Միլերը դատարանում հաստատել է, որ մեդիամագնատ Ռուպերտ Մերդոքին պատկանող News of the World թերթը գաղտնալսել է իրեն, մասնավորապես՝ լսել է այն հաղորդագրությունը, որն ինքը թողել է դերասան Դենիել Քրեյգի հեռախոսի ձայնային փոստին, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։
Դերասանուհին վշտացած է, որ իր անձնական կյանքը, մասնավորապես՝ հարաբերությունները Քրեյգի և իր նախկին ընկերոջ Ջուդ Լոուի հետ, հանրությանը ներկայացվել է «դեղին մամուլի» շնորհիվ։
Այդ մասին դերասանուհին հայտնել է այժմ արդեն փակված թերթի նախկին աշխատակիցների գործով դատավարության ընթացքում. նրանց մեղադրում են հայտնի մարդկանց գաղտնալսելու համար, գրում է ИТАР-ТАСС-ը։
Պարբերականի նախկին թղթակից Դեն Էվանսը դատարանում խոստովանել է, որ Սիենա Միլերի հաղորդագրությունը կարողացել է «ձեռք բերել»՝ «կոտրելով» Քրեյգի հեռախոսի ձայնային փոստը։










