11-ամյա «փոքրիկ Մոնեն» զարմացնում է իր նկարներով (լուսանկարներ)

16:44 • 02.02.14

Բրիտանական Նորֆոլք կոմսության 11-ամյա բնակիչ Կիերոն Ուիլիամսոնը, ում շատ հաճախ նաև «Փոքրիկ Մոնե» են անվանում, շարունակում է արվեստասեր հասարակությանը զարմացնել իր նոր աշխատանքներով, որոնք Daily Mail-ը գլուխգործոցներ է համարում։


Ինչպես նշում է հրաշամանուկը, իր առաջին ցուցահանդեսն անցկացրել է դեռևս 6 տարեկանում։ Նրա կտավները, որոնք ոճական առումով շատ նման են ֆրանսիացի գեղանկարիչ Կլոդ Մոնեի աշխատանքներին, մեծ գումարներով վաճառվում են տարբեր աճուրդներում։


Պարբերականը նշում է, որ Ուիլիամսոնի՝ ամբողջ աշխարհում վաճառված կտավների ընդհանուր գումարն արդեն հասել է 2.6 մլն դոլարի, ինչն աներևակայելի ցուցանիշ է 11-ամյա փոքրիկի համար։


Ուիլիամսոնի տաղանդը ևս մեկ անգամ ընդգծելու համար Daily Mail-ը ներկայացրել է նրա վերջին աշխատանքներն ու համաշխարհային ճանաչում ունեցող գեղանկարիչների թեմատիկ կտավները՝ առաջարկելով գուշակել, թե որն է Ուիլիամսոնինը, և որը՝ հայտնի նկարիչներինը։

 

Boy genius: 'Mini Monet' Kieron Williamson prepares his latest work. Can you tell apart his works, which sell for thousands of pounds, from the greats?

1A (Walking in a winter wonderland)

1B (Walking in a winter wonderland)

2A (Ripples on the river)

2B (Ripples on the river)

3A (Bohemian's rhapsody)

3B (Bohemian's rhapsody)

4A (Gathering storms)

4B (Gathering storms)

5A (A scene of serenity)

5B (A scene of serenity)

6A (Clifftop drama)

6B (Clifftop drama)