«Նրա» և «Կապիտան Ֆիլիպս» ֆիլմերը ստացել են ԱՄՆ-ի սցենարիստների գիլդիայի գլխավոր մրցանակները
«Նրա» (Her) և «Կապիտան Ֆիլիպս» (Captain Phillips) ֆիլմերն արժանացել են ԱՄՆ սցենարիստների գիլիդիայի (Writers Guild of America) գլխավոր մրցանակներին, այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը։
«Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում հաղթել է ռեժիսոր Փոլ Գրինգրասի «Կապիտան Ֆիլիպս» ֆիլմը, որը պատմում է սոմալիացի ծովահենների կողմից ամերիկյան նավի գրավման մասին։ Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա. դրանում գլխավոր դերը կատարել է հանրահայտ Թոմ Հենկսը։
Իսկ «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Նրա» ֆիլմը, որի սցենարիստը Սփայք Ջոնսն է։
Աղբյուրը հավելում է, որ սցենարիստների կարծիքը շատ հաճախ թույլ է տալիս կանխատեսումներ անել կինոյի ոլորտի ամենահեղինակավոր «Օսկար» մրցանակաբաշխության հաղթողների վերաբերյալ։










