ABBA խմբի նախկին երաժիշտը գիրք է հրատարակել երեխաների համար

19:30 • 03.02.14

ABBA խմբի նախկին անդամ Բյորն Ուլվեուսը իր դեբյուտն է նշել մանկական գրականության ասպարեզում:


Ինչպես հաղորդում է Euromag-ը՝ լեգենդար քառյակի նախկին անդամի առաջին գիրքն այս ժանրում կոչվում է «Փոքրիկ սպիտակ դաշնամուրը»:


Sveriges Radiо-ի փոխանցմամբ՝ նոր ստեղծագործությունը պատմություն է երաժշտական գործիքի մասին, որի օգնությամբ ծնվել են քառյակի բազմաթիվ հիթերը:


Գիրքը հրատարակվել է շվեդերեն, անգլերեն, ֆիններեն, գերմաներեն և ռուսերեն լեզուներով և վաճառվում է միայն ABBA խմբի Ստոկհոլմի թանգարանում: