Վուդի Ալենը հերքել է իր խորթ դստեր նկատմամբ մանկապղծության մեղադրանքը
Ամերիկացի լեգենդար ռեժիսոր Վուդի Ալենը «սուտ և վրդովվեցուցիչ» է անվանել իր որդեգիր դստեր` Դիլան Ֆերոուի մեղադրանքները, թե ինքը մանկապիղծ գործողություններ է կատարել նրա նկատմամբ և ավելացրել, որ ցնցված է նրա այդ քայլից, այս մասին հայտնում է France Presse-ը:
Հիշեցնենք, որ նախորդ օրը Դիլան Ֆերոուն բաց նամակ էր հրապարակել The New York Times-ում, որում իր անվանի հորը մեղադրել էր սեռական ոտնձգությունների համար:
Ալենը իր հերքումը տարածել է CNN-ով: Նրա ներկայացուցիչ Լեսլի Դարթը ընդգծել է, որ նախկինում փորձագետներն այս գործով ոչ մի համոզիչ ապացույց չեն գտել, իսկ Դիլան Ֆերոուն պարզապես «ունակ չէ սահմանազատել իրականությունն ու հորինվածքը»:
Դարթն ասել է նաև, որ մեղադրանքների առումով Ֆերոուի վրա կարող էր ազդել մայրը` Ալենի նախկին կինը` դերասանուհի Միա Ֆերոուն:










