Յուրի Անտոնովը ցանկանում է իրեն ապտակած բայքերից 1.5 մլն ռուբլի փոխհատուցում ստանալ
Ճանաչված ռուս երգիչ և երգահան Յուրի Անտոնովը դատական հայց է ներկայացրել իրեն ապտակած բայքեր Ալեքսանդր Իշուտինի դեմ՝ նրանից որպես փոխհատուցում պահանջելով 1.5 մլն ռուբլի։
Ինչպես հայտնում է Газета-ն, միջադեպը տեղի է ունեցել 2012թ. նոյեմբերի 4-ին՝ Բորովսկայա մայրուղում։ Երաժիշտն ու բայքերը չեն կարողացել կիսել ճանապարհը, քանի որ Իշուտինի մոտոցիկլետը փակել է Անտոնովի ճամփան։
Վիճաբանության ընթացքում բայքերը հարվածել է Անտոնովի դեմքին։ Դրանից հետո Իշուտինը մեղավոր է ճանաչվել առողջությանը չնչին վնաս պատճառելու համար ու վճարել 30.000 ռուբլի տուգանք։
Սակայն 2013թ. հուլիսին Մոսկվայի շրջանային դատարանը սկսել է գերծի վերանայումը, որի շրջանակում Անտոնովն Իշուտինից պահանջում է 1.5 մլն ռուբլու փոխհատուցում։ Գործի հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 13-ին։










