Բրազիլացի վավերագրող կինոռեժիսորին սպանված են գտել. կասկածվում է որդին

10:34 • 03.02.14

Բրազիլացի վավերագրող ռեժիսոր Էդուարդու Կոուտինյուին մահացած են գտել Ռիո դե Ժանեյրոյի իր տանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 

80-ամյա Կոուտինյուն մահացել է դանակահարությունից: Նրա 62-ամյա կինը դանակի մի քանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հիմնական կասկածյալը Կոուտինյուի որդին է` Դանիելը, որը հոգեկան հիվանդ է:

 

41-ամյա որդին ապրում էր ծնողների հետ: Նա այժմ ևս հիվանդանոցում է. դանակի 2 թեթև վնասվածք ունի որովայնի շրջանում: Նա, ըստ քննիչների, փորձել է ինքնասպան լինել:

 

Կինոքննադատներն ու գործընկերները համարում են, որ Էդուարդու Կոուտինյուն նոր լեզվի ստեղծող էր վավերագրական կինոյում: Նրա աշխատանքների մեծ մասը նվիրված է հասարակության անապահով շերտերի կյանքին: