Հելսինկիում փետրվարի 7-ից 9-ը կկայանա սառցե քանդակների միջազգային Art Meets Ice փառատոնը
Սառցե քանդակների միջազգային Art Meets Ice փառատոնը կանցկացվի Հելսինկիում՝ փետրվարի 7-ից 9-ը և 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն:
Միջոցառումը կկայանա Կորկեասաար կենդանաբանական այգու տարածքում, որն էլ տեղակայված է ֆիննական մայրաքաղաքի նույնանուն կղզում:
Սառցե քանդակների փառատոնին կմասնակցեն շուրջ 30 երկրների առաջատար քանդակագործներ
Ընթացիկ միջոցառման գլխավոր թեման կլինի կենդանական աշխարհը, քանի որ 2014թ.-ին կենդանաբանական այգին նշում է 125-ամյակը:
«Եկեք և դիտեք, թե ինչպես է 30.000կգ սառույցն արվեստի գործերի վերածվում»,-նշվել է Կորկեասաար կենդանաբանական այգու պաշտոնական կայքում:










