Հելեն Միրենը, Քեյթ Բլանշետը և այլ հայտնի աստղեր ելույթ կունենան Մեծ Բրիտանիայի թագուհու առաջ
Բուքինգհեմյան պալատում փետրվարի 17-ին միջոցառում կկայանա՝ նվիրված Դրամատիկ արվեստի թագավորական ակադեմիային, գրում է buro247.ru-ն։
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը հանդիսավոր երեկո կանցկացնի՝ նվիրված Թագավորական ակադեմիայի իր հովանավորչության 60-ամյակին. այն աշխարհի ամենահայտնի թատերական դպրոցներից է, հիմնադրվել է 1904-ին։
Տոնական միջոցառմանը բազմաթիվ դերասան- դերասանուհիներ են սպասվում, որոնք տարբեր ժամանակներում խաղացել են թագավորական ընտանիքի անդամների դերը։
Թագուհու հետ զրույցների և շփման հետ մեկտեղ նախատեսված են նաև ելույթներ։ Հաղորդվում է, որ Էլիզաբեթ 2-րդն անձամբ կտեսնի Հելեն Միրենի խաղը, ով 2007-ին «Օսկար» է ստացել Մեծ Բրիտանիայի թագուհու դերի համար։
Ներկա կգտնվեն Քեյթ Բլանշետը, Հելեն Բոեմ Քարտերը, Ջուդի Դենչը, Մերիլ Սթրիփը, Սանդրա Բալոքը, Դևիդ Թեննանթը, Հյու Լորին և Ջեյմի Ֆոքսը։ Հայտնի է, որ Բենեդիկտ Քամբերբեթչը, Ալան Ռիքմանը և Թոմ Քորթնին կներկայացնեն տեսարան Dresser պիեսից։










