Շագալի 100.000 ֆունտ ստեռլինգ արժողությամբ կտավը, պարզվել է, կեղծ է. այն կայրեն

12:19 • 03.02.14

Փարիզի Շագալյան հանձնաժողովի ներկայացուցիչները, որոնց փորձաքննության համար 100.000 ֆունտ ստեռլինգ արժողությամբ կտավ էին ուղարկել, պարզել են, որ այն կեղծ է և պատրաստվում են այրել. նկարի անվանումը չի նշվում, հայտնում է РИА Новости-ն։

 

Նկարի սեփականատեր, բրիտանական Լիդս քաղաքից գործարար Մարտին Լենգը վստահ է եղել, որ գնել է Մարկ Շագալի օրիգինալ կտավը։

 

Նախնական փորձաքննությունը հաստատել է, որ կտավը պատկանում է Շագալի վրձնին։ Սակայն երբ Լենգը նկարն ուղարկել է Փարիզի Շագալյան հանձնաժողով, նրան հայտնել են, որ նկարը կեղծ է և անհրաժեշտ է այն այրել։