U2 ռոք խումբը նոր երգ է ներկայացրել Սուպերբոուլի ժամանակ (տեսանյութ)
U2 ռոք խումբը նոր երգ է ներկայացրել Սուպերբոուլի ժամանակ (Ամերիկյան ֆուտբոլի սուպերգավաթ): «Invisible» երգից հատվածը հնչել է գովազդային բլոկի ժամանակ U2-ի մենակատար Բոնոյի կողմից հիմնադրված RED բարեգործական հիմնադրամի և Bank of America ընկերության համատեղ տեսահոլովակում:
Մեկրոպեանոց տեսահոլովակում ցույց է տրված խմբի ելույթը բեմում մեծ լսարանի առաջ: Տեսագրության ավարտին էկրանին հայտնվում է տեղեկություն այն մասին, որ երգը կարելի է ամբողջությամբ ներբեռնել iTunes-ից: Փետրվարի երկուսից մինչև փետրվարի երեքի երեկոյան երգը հասանելի է անվճար: Այդ ընթացքում յուրաքանչյուր ներբեռնման համար Bank of America-ն RED հիմնադրամին կփոխանցի մեկական դոլար:
Նվիրաբերված գումարները կփոխանցվեն ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի համար: Ակցիայի կազմակերպիչները հույս ունեն, որ իրենց կհաջողվի 10 միլիոն դոլարից ավելի գումար հավաքել: Թե որքան գումար է հավաքվել ներկայում, դեռ հայտնի չէ:
«Invisible» երգը ենթադրաբար կընդգրկվի U2-ի նոր ալբոմում, որի անունը և թողարկման ամսաթիվը դեռ հայտնի չեն:










