Բրիտանիայում ջրհեղեղից հետո հազարավոր հնագիտական արտեֆակտներ են հայտնաբերվել
Բրիտանիան պատուհասած ջրհեղեղից հետո հազարավոր հնագիտական արտեֆակտներ են ի հայտ եկել, հայտնում է The Guardian-ը:
Լոնդոնի Հնագիտության թանգարանն արդեն իսկ 75 հազար ֆունտի դրամաշնորհ է առաջարկել կամավորականներին: Ենթադրվում է, որ ամբողջ թագավորությունում կամավորականները կհավաքեն պատմական արժեք ներկայացնող նյութեր և կնշեն դրանց հայտնաբերման վայրը քարտեզի վրա:
Հայտնի է, մասնավորապես, որ ջրհեղեղից հետո արտեֆակտներից բացի հայտնաբերվել են նավաբեկության վայրեր, հռոմեական ամրոցներ և նավահանգստային շինություններ:
Գիտնականները հույս ունեն, որ կամավորականնների միջոցով կկարողանան համակարգել քայլերը, որոնք անհրաժեշտ են նոր ի հայտ եկած հնությունների ուսումնասիրության համար:










