Քեյթ Բլանշետն ու Ալեք Բոլդուինն արձագանքել են Վուդի Ալենին ներկայացված մանկապղծության մեղադրանքներին
Վուդի Ալենի վերջին «Հասմիկ» ֆիլմի դերասաններ Քեյթ Բլանշետն ու Ալեք Բոլդուինն արձագանքել են ռեժիսորի դստեր՝ Դիլան Ֆեռոուի նամակին, որում նա մեղադրում է հորը սեռական ոտնձգությունների համար, գրում է Газета-ն՝ վկայակոչելով The Time-ին։
Բաց նամակում, որում պատմվում է Վուդի Ալենի կողմից սեռական ոտնձգությունների մասին, Դիլան Ֆեռոուն հարցնում է դերասաններին, որոնք աշխատել են իր հոր հետ, ինչպես կարձագանքեին, եթե նման իրավիճակում հայտնվեր իրենց երեխան։
Դերասանուհի Քեյթ Բլանշետը նամակը հետևյալ կերպ է մեկնաբանել. «Դա եղել է երկարատև և ցավոտ իրավիճակ ընտանիքի համար, և ես հույս ունեմ, որ նրանք որևէ որոշում են գտել»,- ասել է դերասանուհին։
Դերասան Ալեք Բոլդուինի արձագանքն ավելի խիստ է եղել. «Դուք գիտե՞ք՝ ով է մեղավոր։ Ով է խաբում։ Դուք անձամբ գիտե՞ք նրանց։ Դուք սխալվում եք, եթե կարծում եք, որ այս ընտանեկան հարցում ինձ կամ մեկ ուրիշի համար տեղ կա»,- գրել է Բոլդուինը Twitter-ում։










