Հրատարակվել է Չարլի Չապլինի միակ վիպակը

15:31 • 04.02.14

Անգլիացի նշանավոր կինոդերասան և ռեժիսոր Չարլի Չապլինի միակ գրական գեղարվեստական ստեղծագործությունը՝ Footlights վիպակը, հրատարակվել է։

 

Ինչպես հայտնում է Лента-ն՝ The Times-ին հղումով, ենթադրվում է, որ հենց այս ստեղծագործության հիման վրա է 1952թ. նկարահանվել Limelights ֆիլմը։

 

Հաղորդվում է, որ պարուհի Թերեզայի կյանքի ու ինքնասպանության փորձի մասին պատմող վիպակի շնորհանդեսը տեղի կունենա այսօր՝ Կինեմատոգրաֆի բրիտանական ինստիտուտում։

 

34.000 բառից բաղկացած ստեղծագործությունը հայտնաբերվել է Չապլին ընտանիքի արխիվում, որը երկար ժամանակ պահվել է Շվեյցարիայում։