«Չայֆ» խումբը ժամանակավորապես դադարեցնում է համերգային գործունեությունը

13:36 • 04.02.14

Ուրալյան «Չայֆ» հայտնի խմբին տեսնելու համար հանդիսատեսը ստիպված կլինի սպասել մինչև 2015թ.-ի սեպտեմբեր, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը:

 

Երաժիշտները դադարեցնում են համերգային գործունեությունը՝  խմբի 30-ամյակի նախաշեմին: Այդ մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է խմբի ղեկավար Վլադիմիր Շախրինը:

 

«Մենք գրաֆիկ ենք կազմում հոբելյանական տարվա համար: Այնտեղ արդեն ավելի քան 50 քաղաք է ներառվել և, հավանաբար, այդ թիվը կավելանա: Այնպես որ մենք որոշել ենք ընդմիջում վերցնել: Պետք է որ կարոտենք հանրությանը, իսկ հանրությունը՝ մեզ»,-ասել է նա:

 

Համերգներից ազատված երաժիշտները մտադիր են վերլուծել հսկայական ձայնային և տեսաարխիվը, որոնք կուտակվել են խմբի գոյության տարիներին: