Warner Bros-ը կնկարահանի «Լեգո. ֆիլմ»-ի շարունակությունը

23:01 • 04.02.14

Warner Bros ընկերությունն սկսել է  «Լեգո. ֆիլմ»-ի («The Lego Movie») դեռևս վարձույթ դուրս չեկած նախագծի շարունակության նկարահանման աշխատանքները: Այս մասին հաղորդում է Лента.ru-ն՝ հղում կատարելով Variety-ին:

 

Ստուդիան արդեն ընտրել է էկրանային սցենարիստներին՝ Ջարեդ Շտերնին («Միսթր Պոպպերի պինգվինները», «Ռալֆ», «Կադրեր») և Միշել Մորգանին («Իմոջեն» կամ «Girl Most Likeiy» օրիգինալ անվանմամբ):


Ֆիլմի 2-րդ մասի սյուժեի և թողարկման ամսաթվերը դեռևս հայտնի չեն:


«Լեգո. ֆիլմ»-ը անիմացիոն ֆիլմ է, որի գլխավոր հերոսը Էմմետ անունով խաղալիք մարդուկն է: Հանգամանքների բերումով նրան համարում են հսկա հերոս, որից հետո Էմմետին «Լեգո»-ի հսկա բռնակալի կողմից տիեզերքից հաղորդագրություն է գալիս: Մուլտֆիլմում խաղում են նաև Բեթմենը, Սուպերմենը և այլ հայտնի հերոսներ:


Անիմացիոն ֆիլմի բյուջեն կազմել է 60 մլն ամերիկյան դոլար: