Բելգիայի դատարանը երգչուհի Մադոննայի «Ֆրոզեն» երգը գրագողություն չի համարել
Բելգիայի Մոնս քաղաքի վերաքննիչ դատարանը երգչուհի Մադոննայի` բելգիացի կոմպոզիտոր Սալվատորե Աքվավիվայի կոմպոզիցիայում հնչող «Ֆրոզեն» երգի մեղեդին այդքան էլ օրիգինալ չի համարել, քանի որ այն հնարավոր է լսել նաև այլ երգերում: Այս մասին հաղորդում է РиаНовости-ն:
2005թ.-ին բելգիացի կոմպոզիտոր Սալվատորե Աքվավիվայի ներկայացուցիչները Warner, EMI և Sony ընկերությունների դեմ հայտ են ներկայացրել դատարան առ այն, որ Ֆրոզենի ստեղծման ժամանակ օգտագործվել են վերջիններիս կողմից 1979թ.-ին գրված երաժշտության հատվածներ:
Առաջին փուլը վճռվել էր հօգուտ հայցվորի: Դատարանի որոշմամբ արգելվել էր երգի տարածումն ու նվագարկումը Բելգիայի տարածքում:
Ավելի ուշ Մադոննայի ձայնագրման ստուդիաները բողոքարկել են դատարանի որոշումը: Այժմ հիթը կրկին կարող է վաճառվել Բելգիայի խանութներում:










