Եգիպտոսում Քեոփսից էլ հին բուրգ է հայտնաբերվել
Հնագետները Եգիպտոսում հայտնաբերել են 4.600 տարվա պատմություն ունեցող աստիճանավոր մի բուրգ, որը մի քանի հարյուր տարով ավելի հին է, քան Գիզայի Մեծ բուրգը` Քեոփսի բուրգը։ Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, մասնագետներն այս մասին հայտնել են Տորոնտո քաղաքում կայացած սիմպոզիումի ժամանակ։
Բուրգը գտնվում է Էդֆու բնակավայրում. այն կառուցված է ավազաքարի աղյուսներից, որոնք ամրացված են կավի շաղախով։ Ներկայում այն ունի 4.8 մ բարձրություն, սակայն կառույցի իրական բարձրությունը ժամանակին եղել է 12 մ։
Ի տարբերություն Գիզայի Մեծ բուրգի, այս մեկում չեն հուղարկավորել փարավոնների, ու այն չունի ներքին սենյակներ։ Բուրգն ունի շատ պարզ հատակագիծ։










