Անգլիայում հայտնաբերվել են Սապֆոյի անհայտ բանաստեղծությունները
Անգլիական Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Դիրք Օբինքը բացահայտել է հին հունական բանաստեղծուհի Սապֆոյի նախքան այս անհայտ բանաստեղծությունները:
Ինչպես հայտնում է Euromag-ը, ամեն ինչ սկսվել է նրանից, երբ հնագույն պապիրուս ունեցող մի մարդ Օբինքին է դիմել, որպեսզի վերջինս իրեն բացատրի դրանում առկա տարօրինակ գրվածքները:
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ դրանք Սապֆոյի անհայտ ստեղծագործություններն են, որոնք , ըստ ամենայնի, ներառված են եղել բանաստեղծուհու առաջին գրքում:
Euronews-ը հավելում է, որ Սապֆոն անտիկ ժամանակներում համարվել է 10-րդ մուսան, և նրա տաղանդը շատ բարձր է գնահատվել:
Նրա ստեղծագործություններից մեզ է հասել 170 պատառիկ և ընդամենը 1 ամբողջական բանաստեղծություն:










