Տարանտինոն, այնուամենայնիվ, կնկարահանի «Անտանելի ությակ» ֆիլմը

16:40 • 04.02.14

Ուրախալի լուր է ստացվել Քվենտին Տարանտինոյի երկրպագուների համար։ Ամերիկացի ռեժիսորն, այնուամենայնիվ, կնկարահանի «Անտանելի ությակ» ֆիլմը. նա հրաժարվել էր նկարահանումներից, քանի որ սցենարի արտահոսք էր եղել, գրում է «Комсомольская правда»-ն։

 

«Քվենտինը հանգստացավ և վերանայեց իր որոշումը։ Նա կշարունակի աշխատել ֆիլմի վրա»,- գրել է The Wrap կայքի լրագրող Ջեֆ Շնեյդերը։ Սակայն, նրա տվյալներով, ռեժիսորը մի փոքր կփոփոխի սցենարը։ «Նա պատրաստվում է վերանայել սցենարը»,- ասել է Ջեֆը։

 

Բացի այդ, հայտնի է, որ Տարանտինոն արդեն բանակցություններ է վարում դերասան Սեմյուել Լ. Ջեքսոնի հետ։