Christie’s-ն անցկացրել է Լոնդոնի պատմության մեջ ամենաեկամտաբեր աճուրդը

11:31 • 05.02.14

2014 թվականի փետրվարի 4-ին Christie’s աճուրդի տան կազմակերպած «Իմպրեսիոնիզմի և մոդեռնիզմի արվեստ» և «Սյուրռեալիզմի արվեստ» աճուրդը 228 միլիոն դոլարից ավելի գումար է բերել, հաղորդվում է աճուրդի տան մամուլի հաղորդագրության մեջ, գրում է gazeta.ru-ն:

 

Դա ռեկորդային ցուցանիշ է Լոնդոնում երբևէ անցկացված աճուրդի համար: Ընդհանուր առմամբ աճուրդում վաճառվել է վաճառքի հանված լոտերի 86 տոկոսը: Ամենաթանկ լոտը դարձել է Խուան Գրիսի «Վանդակներով սփռոցով նատյուրմորտ»-ը, որն իր նոր սեփականատիրոջը գտել է այդ նկարչի ստեղծագործությունների համար ռեկորդային 56,65 միլիոն դոլարով:

 

Աճուրդային մրցակցության ֆավորիտ է դարձել Ռենե Մագրիտի աշխատանքը, որը ձեռք բերելու համար մրցել է 15 հավաքորդ: Արդյունքում՝ այն դարձել է նկարչի երեք ստեղծագործություններից մեկը, որին հաջողվել է անցնել 10 միլիոն դոլարի գնային սահմանը: