Լեհաստանում վաճառքի կհանվեն Հովհաննես Պողոս 2-րդի օրագրերը

10:19 • 05.02.14

Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդի օրագրերի առաջին հրատարակությունը, որոնք նա խնդրել էր ոչնչացնել, կհայտնվեն Լեհաստանի գրախանութներում, գրում է РИА Новости-ն։

 

640 էջից բաղկացած գրքի հիմքում Կարոլ Յուզեֆ Վոյտըլայի (Պապի աշխարհիկ անունը) գրառումներով 2 տետրերն են։ Օրագրերը գրվել են 1962-2003թթ. ընթացքում։ Դրանք Վարշավայի «Знак» հրատարակչությանն է փոխանցել Հռոմի պապի քարտուղար, այժմ Կրակովի թեմի առաջնորդ Ստանիսլավ Ձիվիշը, ով որոշել է պահպանել օրագրերը պատմության համար։ Նա, որպես արդարացում, նշում է, որ «այն ամենը, ինչ պետք էր ոչնչացնել, արդեն ոչնչացվել է»։

 

«Ես չեմ այրել Հովհաննես Պողոս 2-րդի օրագրերը, քանի որ դրանք նրա հոգևոր և ներքին էությունը հասկանալու բանալին են, նրա վերաբերմունքն Աստծո, մարդու և սեփական անձի հանդեպ։ Ես կասկած չունեի։ Դա այնքան կարևոր բաներ են, որոնք վկայում են մի մարդու մասին, ով մեծ Պապ էր. օրագրերն այրելը պարզապես հանցագործություն կլիներ»,- ասել է Ստանիսլավ Ձիվիշը։