Քեմբրիջի դքսուհին թղթին կհանձնի իր ու արքայազն Ուիլիամի սիրո պատմությունը

17:39 • 05.02.14

Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը պատրաստվում է մասնակցել նոր գրքի ստեղծմանը՝ գրելով դրա նախաբանը, հայտնում է marieclaire.co.uk-ը։ Ամսագիրը նշում է, որ դքսուհին գրավոր կերպով կպատմի իր ու ամուսնու՝ արքայազն Ուիլիամի սիրո պատմության ու ներկայիս հարաբերությունների մասին։

 

«Living in the Sliptstream: Life as an RAF Wife» խորագրով գրքում զետեղված են բազմաթիվ պատմություններ, որոնք պատմել են Մեծ Բրիտանիայի թագավորական օդուժի ծառայողների կանայք։ Ի դեպ, Միդլթոնի ամուսինը ևս ծառայում է այնտեղ։

 

Հաղորդվում է, որ դքսուհին համաձայնել է մասնակցել գրքի ստեղծման գործընթացին՝ իմանալով, որ դրա վաճառքից ստացված գումարն ուղղվելու է բարեգործությանը։