Ջորջ Լուկասին թույլ չեն տվել Սան Ֆրանցիսկոյում «Աստղային պատերազմների» թանգարան կառուցել
Սան Ֆրանցիսկոյում «Ոսկե դարպասներ» կամրջի մոտ գտնվող ազգային զբոսայգու ղեկավարությունը մերժել է Ջորջ Լուկասին «Աստղային պատերազմներ» ֆիլմի թանգարանը կառուցելու հարցում, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Washington Times-ին:
Ազգային զբոսայգու հիմնադրամի նախագահության 9 անդամներից 7-ը դեմ են քվեարկել Լուկասի նախագծին:
Սակայն հիմնադրամը մտադիր է օգնել Լուկասին այլ տարածք գտնել թանգարանի կառուցման համար:
Տարածքը, որին հավակնում էր «Աստղային պատերազմների» ռեժիսորը, 2004 թվականից վարձակալության է տրված մարզահագուստ վաճառող Sports Basement-ին:










