Փոլ Ուոքերն իր ողջ կարողությունը թողել է 15-ամյա դստերը
Լուսանկարում՝ դերասանն ընկերուհու հետ
Հոլիվուդյան «Ֆորսաժ» ֆիլմաշարի հանգուցյալ աստղ Փոլ Ուոքերն իր ողջ կարողությունը, որը գնահատվել է 25 մլն դոլար, թողել է դստերը։
Ինչպես հայտնում է Газета-ն՝ The Daily News-ին հղումով, այս մասին հայտնի է դարձել դատական փաստաթղթերից, որոնցում նշվում է, որ 2013թ. նոյեմբերին ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած դերասանի ունեցվածքը փոխանցվում է նրա 15-ամյա դստերը՝ Մեդոու Ուոքերին։
Հաղորդվում է նաև, որ դերասանը որևէ գումար չի թողել իր ընկերուհուն և ընտանիքի մյուս անդամներին։ Ներկայում Մեդոու Ուոքերն ապրում է մոր հետ, սակայն նրա խնամակալ է նշանակվել հանգուցյալ դերասանի մայրը։
Դերասանի դուստրը











