Միատոն արվեստ. նկարիչը ծխի օգնությամբ զարմանահրաշ պատկերներ է ստեղծում (լուսանկարներ, տեսանյութ)
Մայքլ Ֆենելն այն բառառիկ նկարիչներից է, որոնք իրենց արվեստը պատկերելու համար ընտրում են ամենաարտասովոր միջոցները:
Ինչպես հայտնում է Oddity Central-ը՝ Ֆենելն իր նկարները պատկերում է ծխի օգնությամբ: Վերջին 16 տարիների ընթացքում նա զարգացրել է փայտե վահանակների վրա ծուխը հմտորեն օգտագործելու հատուկ տեխնիկան՝ ստեղծելով հիպնոսացնող նկարներ:
Թեև Ֆենելի՝ ծխով նկարելու տեխնիկան դեռևս առեղծվածային է, նկարիչը բացահայտել է, որ ծուխն ինքնին անկայուն է և հարմար նկարչական միջոց չէ, դրանով հնարավոր չէ գծապատկերներ ստեղծել, դրանով հնարավոր է նաև այրել թուղթը կամ վնասել այն: Սակայն ծուխը յուրատեսակ միջոց է, որով կարելի նկարել, ջնջել, գծել, ցողել, իհարկե՝ հատուկ տեխնիկայի օգնությամբ:
















