Հոլիվուդյան հայտնի դերասանի մահվան գործով 4 թմրավաճառ է ձերբակալվել
Հերոինի վաճառքով զբաղվող չորս անձ է ձերբակալվել հոլիվուդյան հայտնի դերասան Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանի մահվան հետաքննության գործով, հայտնում է New York Post-ը:
Ձերբակալությունները սկսվել են այն բանից հետո, երբ իրավապահները հուշում են ստացել Հոֆմանին մահաբեր թմրանյութը վաճառած թմրավաճառի մասին:
Ձերբակալության ժամանակ 350 ծրարով հերոին է հայտնաբերվել: Այժմ ձերբակալվածները հարցաքննվում են` պարզելու համար՝ արդյոք իրականում կապ ունեն աստղի մահվան հետ:
Ձերբակալվածներից երկուսը 50-ամյա տղամարդիկ են, 20-ամյա կին ու 20-ամյա տղամարդ:
Նախօրեին ամերիկացի դերասան և ռեժիսոր Հոֆմանին մահացած էին գտել նյույորքյան իր բնակարանում: 46-ամյա օսկարակիր դերասանը մահացել էր հերոինի մահաբեր չափաբաժնից:










