Դալիի «Հաղթանակած փիղը» քանդակը վաճառվել է 446.5 հազար ֆունտով

01:01 • 05.02.14

Սալվադոր Դալիի «Հաղթանակած փիղը» քանդակը 446.5 հազար ֆունտ ստերլինգով վաճառվել է Bonhams աճուրդի տան կազմակերպած միջոցառման ժամանակ:


Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ երեքշաբթի ավարտվել է Bonhams-ի կազմակերպած աճուրդը, որում ներկայացվել էին իմպրեսիոնիստների աշխատանքներն ու ժամանակակից արվեստի գործերը:


Դալիի աշխատանքի նախնական արժեքը, որը պատկերում է երկար ոտքերով փիղ՝ մեջքին՝ ոսկյա հրեշտակ, կազմել է 250-350 հազար ֆունտ ստերլինգ:


Հայտնի էքսպրեսիոնիստ Ալֆոնս Վալդեի ձմեռային բնապատկերը վաճառվել է 278.5 հազար ֆունտով, որը կրկնակի անգամ գերազանցել է նախնական արժեքի վերին շեմը:


Այսօրվա աճուրդում, ընդհանուր առմամբ, ստացվել է 1.5 մլն ֆունտ ստերլինգի եկամուտ: