Կինոյի պատմության ամենահայտնի վամպիրները (լուսանկարներ)

16:15 • 05.02.14

Այսօր Լոս Անջելեսում կայացել է «Վամպիրների ակադեմիա» ֆիլմի պրեմիերան, որում գլխավոր դերը կատարել է ռուս դերասան Դանիլա Կոզլովսկին։ Այս կապակցությամբ Tatler ամսագիրը ներկայացրել է համաշխարհային կինոյի պատմության ամենահայտնի վամպիրներին։
 

Օլգա Կուրիլենկո

 


Հմայիչ ուկրաինուհին արյունարբու վամպիրի դերը մարմնավորել է 2 անգամ՝ «Փարիզ, ես քեզ սիրում եմ» և «Վամպիրների ակադեմիա» ֆիլմերում։

 

 


 

Թոմ Քրուզ և Բրեդ Փիթ

 

 

Հոլիվուդյան 2 դերասանները նկարահանվել են «Հարցազրույց վամպիրի հետ» ֆիլմում։ Ի դեպ, համանուն գրքի հեղինակ Էն Ռայսն ի սկզբանե դեմ էր, որպեսզի Լեստատի կերպարը մարմնավորեր Քրուզը։ Սակայն դերասանն իր դերը փայլուն խաղաց, ինչից հետո Ռայսը ստիպված էր ներողություն խնդրել։

 

 

 

 

Գարի Օլդման

 

 

Համաշխարհային կինեմատոգրաֆը ծանոթ է շատ «արժանավոր» Դրակուլաների հետ, սակայն, ըստ Tatler-ի, Գարի Օլդմանը նրանց շարքում լավագույնն է։

 

Սալմա Հայեկ

 

 

Ռոբերտ Ռոդրիգեսի «Լուսաբացից մինչ մայրամուտ» թրիլերի հիպերսեքսուալ «վամպիրուհի» Սալմա Հայեքը գրավիչ էր նրանով, որ մահացու խայթոցից առաջ գայթակղիչ պար էր պարում ներքնազգեստով։

 

Ջոնի Դեփ

 

 

Թիմ Բերթոնի «Մռայլ ստվերներ» գոթական տրագիկոմեդիայի գլխավոր դերակատարը ևս հիանալիորեն կերտել է վամպիրի կերպարը։

 

Ալեքսանդր Սկարսգարդ և Իեն Սոմերհոլդեր

 

 

Այս 2 դերասաններն արդեն մի քանի տարի նկարահանվում են «Իրական արյուն» և «Վամպիրի օրագրերը» սերիալներում։ Նրանք իրենց օրինակով ապացուցում են, որ արյունարբու էակները ևս սիրտ ունեն ու կարող են ռոմանտիկ հարաբերություններ ունենալ։

 


 

Ռոբերտ Պատինսոն

 

 


«Մթնշաղ» ֆիլմաշարի հերոսի շնորհիվ վամպիրների մասին ֆիլմերը կրկին սկսել են հետաքրքրել հանդիսատեսին։