Այսօր Բոբ Մառլին կդառնար 69 տարեկան

23:40 • 06.02.14

Այսօր կլրանար հայտնի երաժիշտ, կիթառահար Բոբ Մառլիի 69-ամյակը: Նա ծնվել է 1945 թվականի փետրվարի 6-ին ճամայկայում:


Ինչպես ներկայացնում է Huffington Post-ը՝ Բոբ Մառլին իր կյանքի 36 տարիների ընթացքում ստեղծել և տարածել է այնպիսի երաժշտական ուղղություն, որն արդիական է մինչև հիմա: Թեև նրա մահից 30 տարի է անցել, Բոբ Մառլին շարունակում է մնալ առավել հայտնի ռեգգի կատարողը, ով ռաստաֆարիական շարժման նշանավոր կողմնակիցներից մեկն էր: Մառլիի ողջ կարիերայի ընթացքում շուրջ 20 մլն ձայնագրություն է վաճառվել:

 

Երգչի սոլո կարիերան մեկնարկել է 70-ականների կեսերից, որից հետո նա արագ դարձավ մշակութային ասպարեզի ամենահայտնի դեմքերից մեկը:


Բոբ Մառլին մահացել է մելանոմայից 1981 թվականին: