Ես «Օսկար» չեմ ակնկալում, սակայն ուզում եմ այն մեր ֆիլմի համար. Բրեդլի Կուպերի մոսկովյան այցը (լուսանկարներ)
Հոլիվուդյան դերասան Բրեդլի Կուպերը Մոսկվայում երեկ ներկայացրել է «Խարդախություն ամերիկյան ձևով» քրեական կատակերգությունը։ Այդ դերի համար Կուպերը ներկայացված է «Օսկար» մրցանակի՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում, գրում է filmpro.ru-ն։
Մամուլի ասուլիսի ընթացքում դերասանը նշել է, որ ֆիլմի բոլոր հերոսներն իրենց պահում են 12-ամյա դեռահասների պես։ Մասնավորապես, Կուպերի հերոսը, ով արդար ոստիկան է, ծիծաղելի է երևում, սակայն այդ մասին չի էլ կասկածում։
«Ես մանուկ հասակում այնպիսի հիացմունքով էի դիտում «Օսկարը», սակայն հիմա ավելի հանգիստ եմ վերաբերվում փառքին։ Ես «Օսկար» չեմ ակնկալում։ Հիմարություն է ակնկալելը։ Ես միայն «Օսկար» եմ ցանկանում մեր ֆիլմի համար»,- ասել է Կուպերը։












'



![]()





















