Հարի Փոթերի այգում նոր թեմատիկ ատրակցիոններ կհայտնվեն
Բրիտանիայի՝ Հարի Փոթերին մասին հեքիաթին նվիրված թեմատիկ այգում նոր ատրակցիոններ կհայտնվեն:
Ինչպես տեղեկացնում է Euromag-ը՝ այժմ այցելուները կարող են դառնալ հեքիաթային ատրակցիոնի հերոսը՝ մասնակցելով տարբեր զվարճալի խաղերի:
Լեգենդար վիպաշարի լիակատար մթնոլորտը վերարտադրելու համար էքսկուրսիան սկսվելու է Քինգ-Քրոս կայարանից: Ծրագրի անբաժան մասը կկազմի լոնդոնյան անկյունային նրբանցքը (Diagon Alley), որտեղից Հարի Փոթերը ձեռք էր բերել իր բուն, հագուստները, փայտիկն ու փետուրները:











