Հյուսիսային և Հարավային Կորեաները կկազմեն կորեերենի ամենամեծ բառարանը

14:07 • 06.02.14

Հարավային և Հյուսիսային Կորեաները պատրաստվում են վերականգնել ընդհանուր բառարանի ստեղծման աշխատանքները, որը կներառի Կորեական թերակղզու բոլոր բարբառները, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով «Ռենհապ» գործակալությունը։

 

Բառարանը կազմելու աշխատանքը սկսվել է 2005-ին և ընդհատվել 2010-ին, երբ Հարավային Կորեայի իշխանությունները մեղադրեցին Փհենյանին հարավկորեական «Չհոնան» ռազմանավի խորտակման համար։

 

Բառարանի կազմման համատեղ հանձնաժողովից պաշտոնյա Կիմ Հակ Մուկի խոսքով՝ աշխատանքները վերականգնելու վերաբերյալ համատեղ համաժողովը կկայանա այս ամիս։ «Մենք առաջարկել ենք համատեղ համաժողով անցկացնել փետրվարի 18-ին և 28-ին և սպասում ենք պատասխանի»,- նշել է պաշտոնյան։

 

Համատեղ հանձնաժողովի կայքում նշվում է, որ այն կլինի «կորեերենի ամենամեծ և ամենաամբողջական բառարանը՝ ավելի քան 300 հազ. բառով»։


 

Հյուսիսային և Հարավային Կորեաները կկազմեն կորեերենի ամենամեծ բառարանը