Նյու Յորքում մեկնարկում է Mercedes-Benz Fashion Week նորաձևության շաբաթը

13:03 • 06.02.14

Նյու Յորքում մեկնարկում է Mercedes-Benz Fashion Week նորաձևության շաբաթը։ Տասնյակ հայտնի մոդելավորողներ և նորաձևության տներ 8 օրվա ընթացքում կներկայացնեն 2014թ. աշնան սեզոնի հավաքածուներ, գրում է ИТАР-ТАСС-ը։

 

Միջոցառման անցկացման հիմնական վայրը կլինի Նյու Յորքի Լինքոլն կենտրոնը, որտեղ կտեղադրվեն հսկայական վրաններ։ Նորաձևության ցուցադրություններ կանցկացվեն նաև այլ վայրերում ամբողջ մեգապոլիսում։

 

Ինչպես և նախորդ տարիներին, նորաձևության շաբաթը կբացվի BCBG և Nicholas K հայտնի նորաձևության տների ցուցադրություններով։ Իրենց աշխատանքները կներկայացնեն նաև այնպիսի հայտնի մոդելավորողներ, ինչպես Մայքլ Քորսը, Դոննա Կարանը, Կարոլինա Հերերան, Վեռա Վոնգը, Նիկոլ Միլերը, Ռալֆ Լորենը և Մարկ Ջեյկոբսը։ Կմասնակցեն նաև սկսնակ դիզայներներ։

 

Շատ ցուցադրություններ կհեռարձակվեն համացանցում՝ առցանց ռեժիմով։ Նախորդ տարի հեռարձակմանը հետևել է ավելի քան 3.7 մլն մարդ՝ 190 երկրում։