Մեծ Բրիտանիայում այսօրվանից վաճառքի կհանվի Սնոուդենի մասին գիրքը

13:46 • 06.02.14

Բրիտանացի լրագրող Լյուկ Հարդինգի «Էդվարդ Սնոուդենի ֆայլերը. աշխարհում ամենից շատ փնտրվող մարդու պատմությունը» («The Snowden Files: The Inside Story of the World's Most Wanted Man») գիրքն ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի մասին, ով գաղտնի փաստաթղթեր էր գողացել և տրամադրել ԶԼՄ-ներին, այսօրվանից վաճառքի կհանվի Մեծ Բրիտանիայում, գրում է РИА Новости-ն։

 

Սնոուդենը 2013թ. հունիսին Washington Post և Guardian պարբերականներին էր փոխանցել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների գաղտնալսումների վերաբերյալ մի շարք գաղտնի նյութեր։

 

«Սնոուդենի պատմությունը կարդացվում է ինչպես թրիլեր, որտեղ նկարագրվում են այն օրերը, երբ նա բաժանվեց իր գեղեցիկ ընկերուհուց և լքեց Հավայան կղզիները՝ գաղտնիքներով լի սկավառակը ձեռքին, շաբաթներ անցկացրեց՝ թաքնվելով Հոնկոնգում, և պայքարեց ապաստան ստանալու համար։ Այժմ նա թաքնվում է Մոսկվայում»,- նշվում է գրքի անոտացիայում։