ABBA խմբի մասնակիցները դարձել են Շվեդիայի երաժշտական փառքի սրահի առաջին հերոսները

13:24 • 07.02.14

Լեգենդար ABBA խմբի մասնակիցները դարձել են Շվեդական երաժշտական փառքի սրահի առաջին հերոսները։ Այն բացվել է նախորդ տարվա մայիսին՝ նույն շենքում, որտեղ գտնվում է նաև խմբի թանգարանը, գրում է ИТАР-ТАСС-ը։

 

ABBA  խմբի անդամներից բացի, ժյուրին նշել է նաև այլ շվեդ հեղինակների և կատարողների՝ Roxette, Latin Kings, Entombed, և «Ազգային թատրոն» նվագախմբի ձեռքբերումները։

 

Փառքի սրահը ստեղծվել է երգերի հեղինակներին, պրոդյուսերներին և կատարողներին պատվելու համար, որոնք հատուկ նշանակություն ունեն շվեդական երաժշտության համար։ Այս սրահում հայտնվելու համար երաժիշտը պետք է իր ոլորտում աշխատի առնվազն 20 տարի։