Օփրա Ուինֆրին դեբյուտ կունենա Բրոդվեյում
Հաղորդավարուհի Օփրա Ուինֆրին ամերիկացի դրամատուրգ և սցենարիստ Մարշի Նորմանի պիեսի հիման վրա բեմադրվող «Բարի գիշեր, մայրիկ» բրոդվեյյան ներկայացմանը մասնակցության շուրջ բանակցություններ է սկսել, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով The Hollywood Reporter-ին: Այդ գործը կդառնա Ուինֆրիի թատերական դեբյուտը:
Բեմադրությունում կխաղա նաև ամերիկացի դերասանուհի և երգչուհի, «Թոնիի» և «Գրեմմիի» մրցանակակիր Օդրա Մակդոնալդսը:
Բեմադրության ռեժիսորը կդառնա Ջորջ Ս. Վուլֆը, որը «Բախտավորը» բեմադրության համար, որտեղ գլխավոր դերում հանդես է եկել Թոմ Հենքսը, արժանացել է «Թոնի» մրցանակի: «Բարի գիշեր, մայրիկ»-ի պրոդյուսերը կդառնա Սքոթ Սանդերսը:
Պիեսը պատմում է միջին տարիքի գործազուրկ բաժանված կնոջ մասին, ով տառապում է էպիլեպսիայով: Հերոսը, որը ստիպված է հոգ տանել իր թմրամոլ որդու և ծեր մոր մասին, մի անգամ որոշում է ինքնասպան լինել, իսկ նրա մայրը փորձում է կանգնեցնել դստերը:










