Հոլիվուդյան աստղը գրավ է դրել «Օսկար» արձանիկը՝ 70.000 դոլար վարկ ստանալու համար

16:46 • 07.02.14

Հոլիվուդյան աստղը, ում անունը չի հաղորդվում, 70.000 դոլարի վարկ ստանալու համար գրավ է դրել շատերի համար բաղձալի «Օսկար» արձանիկը։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, Borro գործակալությունում գրավ դրված արձանիկի մասին հայտնի է միայն, որ այն դերասանին կամ դերասանուհուն շնորհվել է մինչ 1951թ.։ Բրիտանական պարբերականը չի բացառում, որ արձանիկը գրավ կարող էր դնել ոչ թե անձամբ աստղը, այլ նրա բարեկամներից որևէ մեկը, ով գումարի կարիք ունի։

 

Թեև «Օսկարի» մի արձանիկը պատրաստելու համար ծախսվում է ընդամենը 400 դոլար, այնուհանդերձ այն շատ մեծ արժեք ունի։ Օրինակ՝ տարիներ առաջ փոփի արքա Մայքլ Ջեքսոնը 1.5 մլն դոլարով գնել է «Քամուց քշվածները» ֆիլմի գլխավոր դերակատարուհի Վիվյեն Լիի «Օսկարը»։